Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ թիմակիցները գրավո՞ր են շփվում՝ նամակո՞վ

Դեկտեմբեր 20,2012 14:00

Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Aravot.am-ի դիտարկմանը, որ կարծիք կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե բարի է, գուցե տարբերվում է քաղաքական դաշտում մյուսներից, բայց թույլ է եւ լիդեր չէ, այն ուժը չունի, որը պետք է երկրի նախագահի համար՝ պատասխանեց. «Ճաշակի հարց է, ասեմ ձեզ: Եթե մեզ մոտ ընդունված է ուժեղին դիտարկել այդ չափանիշներով, ուրեմն մի գաղտիք պիտի բացեմ. երբ հայտնի «Ազատ դեմոկրատների» հետ կապված հարցը եղավ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ պետք է հայտարարեմ, որ տեղի է ունեցել այս սուտը մեր գործընկերոջ կողմից, իր խոսքին տեր չի կանգնել, ես եւ Զարուհի Փոստանջյանը դեմ եղանք դրան, որ ուղղակի չհայտարարվի այդ մասին, որովհետեւ առաջիկայում ընտրություններ են եւ դա կարող էր այսպես թե այնպես հարվածել իր հեղինակությանը: Ասում էինք, որ եթե հարց պետք է շոշափվի, լավ կլինի ընտրություններից հետո: Բայց նա ասաց, որ այդքան բան հասկանում եմ, որ սա կարող է ինչ-որ տեղ ձայների կորուստ լինի, բայց ասաց, որ ես չեմ կարող արդարությունը զոհել քաղաքական կոնյունկտուրային: Ես չեմ կարող վաղը գնալ ընտրարշավի՝ կողքիս ունենալով մեկին, որին ես չեմ հավատում, որը կարող է խաբել ինձ, ասել, որ ժողովուրդ, այդ մարդուն կողքիս ունենալով՝ մենք գնում ենք ժողովրդավարություն հաստատելու: Կարող է սա ընկալելի չի, բայց թե քաղաքականության մեջ մտել է մի մարդ, որը բարոյականությունը բարձր նշաձողի է հասցնում, քան քաղաքական կոնյունկտուրան, ուղղակի պետք է ծափահարել»:

Ինչ վերաբերում է հաճախ խաբվելուն՝ նա ասաց, որ դա մոտեցման հարց է:

Aravot.am-ը փորձեց ճշտել՝ ճի՞շտ է, որ ձեր մոտ գրավոր են շփվում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կուսակցության անդամները: Անընդհատ նման կարծիքներ են լինում, որ նույնիսկ իր կուսակցության ներսում Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծում է նման սահմանափակումներ եւ գրավոր են իր հետ շփվում: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Օրինակ, երբ ես գործուղումների եմ լինում, բնականաբար, նամակներ ենք գրում ինտերնետով, իսկ այստեղ՝ չէ, այդ պրոբլեմը մենք չունենք: Բնականաբար, չենք դիմի ամեն վայրկյան»:

Մենք հետաքրքրվեցինք, թե զանգում են նրա բջջայինին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ոչ. «Հասկանալի է, ինքը այդ բջջայինի առանձնահատկությունը չունի, բայց որեւէ մեկի հետ անձնական շփումների պրոբլեմ չկա: Դուք էլ կարող եք զանգահարել, պայանավորվել եւ հանդիպել: Ես որեւէ անգամ պրոբլեմ չեմ ունեցել, երբ ուզեցել եմ հանդիպել՝ հանդիպել եմ»:

Ինչ վերաբերում է կուսակցության արքային անդամներին՝ նա ասաց, որ այն ժամանակ էլ, երբ խմբակցության ղեկավար չի եղել, դարձյալ խնդիրներ չի ունեցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31