Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակակրիմինալի» «սեւ ցուցակը» կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

Դեկտեմբեր 20,2012 13:44

«Ես կարծում եմ, որ «սեւ ցուցակը» կգլխավորի նախկին նախագահներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը: Գնալու է եվրոպական կառույցներ եւ մեր կառույցը պահանջելու է եվրոպական եւ աշխարհի կառույցներից՝ կալանք դնել նրա դրսում ունեցածի, եվրոպական բանկերում կուտակված՝ հայ ժողովրդից թալանված գումարների, նրա սեփականության վրա եւ արգելք դրվի նրա ընտանիքի ու իր նկատմամբ ելք ու մուտքը եվրոպական երկրներ, նաեւ ՌԴ: Այսպիսի քայլեր մեր կողմից ծրագրված են, որոնց մասին հաջորդ շաբաթ առավել մանրամասն կտեղեկացնենք»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կուսակցության անդամները հիմնադրել են նաեւ «Հակակրիմինալ» հասարակական շարժումը, որի նպատակն է լինելու բացահայտումների շնորհիվ վերջ դնել Հայաստանում կոռուպցիային, իշխանությունը մաքրել կրիմինալներից:

Aravot.am-ի դիտարկմանը, որ կոռուպցիայի մեջ թաթախված եւ կրիմինալ անձինք իշխանության այս կամ այն օղակներում են ու եթե շարժումը չունենա իշխանության վերին էշելոնի աջակցությունը կամ գոնե դրական վերաբերմունքը՝ ի՞նչ արդյունքներ կարող է գրանցել, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Այսօրվա ռեժիմից մենք ակնկալիք չունենք, եթե լինի, միայն ողջունելի է: Մեր ակնկալիքը եվրոպական կառույցներն են եւ այն հեռուստակամուրջը, որը կստեղծենք ՌԴ-ի հետ եւ համատեղ կաշխատենք»:

Հաջորդ դիտարկմանը, որ նախագահն իր նախընտրական ծրագիր-ելույթում նույնպես հակակոռուպցիոն շեշտադրումներ արեց, բանախոսն ասաց. «Ուշադիր հետեւել ենք, ուսումնասիրել ենք: Այդպիսի կառույց ստեղծված է դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ 2004-ին, երկու տարին մեկ անգամ հավաքվում են ինչ-որ նիստերի, ինչ-որ ծրագրեր են, ուռճացված փաստաթղթեր,  որն իրականության հետ ոչ մի կապ չունի: Եթե նախագահը կընդունի, որ այս հասարակական կառույցը զինված է, ունի համապատասխան բարոյական աջակցություն եվրոպական կառույցներից՝ բարի, կփորձի խոչընդոտել…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31