«Ես, իհարկե, խորապես կասկածում էի քաղաքական մեծամասնության քաղաքական մեծահոգության վրա, բայց մյուս կողմից էլ՝ ի՞նչ օգուտ, եթե այդտեղ ընդդիմությունը գերակայություն ունենար: Նախ՝ ընդամենը բարոյական նշանակություն է, ապա՝ եթե Հայաստանում նույնիսկ օրենքները չեն աշխատում, ապա բարոյական զենքերն ինչպե՞ս են աշխատելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԱԺ էթիկայի հանձնաժողովի վերաձեւավորման շուրջ խորհրդարանում տեղի ունեցածին:
«Առավոտ» օրաթերթ