Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Դեմ եմ քաղաքականության մեջ բոյկոտին, բոյկոտը կդարձնեն խեղկատակություն»

Դեկտեմբեր 20,2012 13:04

Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ամփոփեց տարին: Նա նշեց, որ 8 օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել, եւ չնայած այս ընթացքում որոշ անդամներ դուրս եկան «Ժառանգությունից», բայց իրենց աշխատանքը արդյունավետ է եղել:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցի քվեարկության ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը անընդհատ ընդմիջում հայտարարեց, որ հասցնի հրավիրել ՀՀԿ-ականներին՝ չե՞ք կարծում, որ լինելով մեծամասնություն՝ ՀՀԿ-ն կարող էր անցկացնել նաեւ օրինագծի նախնական տարբերակը եւ զիջումների գնաց ընդդիմությանը, ինչպե՞ս եք մեկնաբանում դա՝ նա պատասխանեց, որ համաձայն չէ. «Ընդհակառակը, ընդդիմությունը կարողացավ որոշակիորեն չենթարկվել: Էթիկայի հանձնաժողովի հետ կապված նախաձեռնությունը երբ մտավ խորհրդարան, ընդդիմությունը կարողացավ հասնել իր առաջարկների 90 տոկոսի ընդունմանը: Ընդդիմությունը որոշակի հաջողություններ արձանագրում է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց նաեւ՝ ՀԱԿ-ը չի բացառել բոյկոտը նախագահական ընտրություններին, եթե ԲՀԿ-ի պես ՀԱԿ-ն էլ պասիվ դիրք գրավի, ինչպիսի՞ ընտրություններ կլինեն՝ նա պատասխանեց. «Ես ընդհանրապես դեմ եմ քաղաքականության մեջ բոյկոտին: Դա չի բացառում, որ առանձին դեպքերում դա կարող է արվել խորհրդարանում: Բայց գլոբալ առումով նախագահական ընտրությունների հետ կապված ես կողմնակից չեմ երկու պատճառով: Առաջինը՝ որ դա չի լինելու: Եթե նույնիսկ մի քանի քաղաքական ուժեր հայտարարեն, որ բոյկոտում են, թեկուզ ընդգծված, որ այսօր կան քաղաքական դաշտում, ապա կգտնվեն տասնյակ մարդիկ, որոնք կմտնեն եւ այդ բոյկոտը խեղկատակություն կդարձնեն: Աշխարհը կտեսնի, որ այլընտրանքով ընտրություն է գնացել եւ կծափահարի: Չեմ նկատել որեւէ լուրջ քաղաքական գործչի մասին, որը կխոսի բոյկոտի մասին: Թե ինչ են ակնկալում բոյկոտ ասելով, արդյունքում ինչ կունենանք, դա չեմ տեսնում: Հրապարակային նետված այդ տրամադրությունները չեմ կարծում, որ լուրջ պետք է ընկալեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31