Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունում 120 աշխատակից են կրճատել

Դեկտեմբեր 20,2012 12:21

Այսօր կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց իրենց ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի մասին հաշվետվությունը:

Աշխատողների թիվը կրճատվել է 120-ով, այդ պատճառով հարկերը նվազել են 6,1 տոկոսով, իսկ սոցիալական ապահովագրության հիմնադրամի հատկացումները՝ 10,1 տոկոսով:

Ըստ նրա, այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկերություններում կանխատեսվում է կատարել 1 միլիարդ 176 միլիոն դրամի ծառայություններ, որի արդյունքում կապահովի լրացուցիչ 209 միլիոն դրամ հարկ. «Արդյունքում պետական բյուջե կվճարվի 408 միլիոն դրամ, իսկ սոցիալական ապահովագրության հիմնադրամին՝ 226 միլիոն դրամ»:

Պարոն Նազարյանի խոսքերով, այս տարվա 8 ամսվա կտրվածով տնտեսական աճի ցուցանիշը աճել է 7,4 տոկոսով, պետբյուջե վճարված հարկերի մասով՝ 6,1 տոկոսի նվազում, իսկ սոցիվճարների մասով կրկին նվազում՝ 10,1 տոկոսով: Նա ասաց, որ մինչեւ տարեվերջ կանխատեսում են  տնտեսական աճի ցուցանիշի 9,5 տոկոս աճ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31