Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գորբաչովը Սիբիր վերաբնակեցնելու մասին լուրերի հեղինակներին անբարո էր համարում, հիմա հայերը կամավոր են «աքսորվում»

Դեկտեմբեր 20,2012 12:08

Տավուշի մարզի քաղաքների եւ գյուղերի մարդաշատ վայրերում՝ ավտոկայարաններում, խանութների պատերին եւ այլն փակցված են դեպի Ռուսաստան ավտոբուսային փոխադրումներ կատարող ընկերությունների ուղերթների վերաբերյալ տվյալներով հայտարարություններ: Դրանց վճարն անհամեմատ էժան է օդանավի տոմսի գնից:

Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզից շարունակվում է Ռուսաստան արտագաղթը: Երեւանից ՌԴ քաղաքներ մեկնող ավտոբուսները կանգառներ են կատարում Իջեւանի շուկայի մոտ, Նոյեմբերյանում, Այրումում, մարզի գյուղերում ՝ համալրելով Հայաստանը հիմնական լքողների թիվը:

Տավուշցիները օգտվում են նաեւ Ռուսաստան միգրացիայի «Հայրենակիցներ» ծրագրից, վերահաստատվում ՌԴ տարբեր մասերում՝ նաեւ հեռավոր Սիբիրում:

24 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 10-ին Միխայիլ Գորբաչովն այցելեց երկրաշարժից տուժած Հայաստան: Հայաստան գալուց առաջ նա ԽՍՀՄ կենտրոնական եւ Հայաստանի հեռուստատեսության թղթակիցների հետ հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում տարածված լուրերին ասել է. «Նրանք(հայոց համազգային շարժման ակտիվիստները-ծանոթ. Ո. Ս.) հիմա լուրեր են տարածում, որ ուզում են Ռուսաստան տանել երեխաներին եւ նրանց չվերադարձնել Հայաստան, կտրել ժողովրդից, թե հայերին այժմ կվերաբնակեցնեն Սիբիրում: Լսեցեք, բա վայե՞լ է հիմա այսպիսի բաներով զբաղվելը: Ուրեմն ի՞նչ բարոյականություն տեր են այս մարդիկ, հարցնում եմ ես»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31