Այսօր կառավարության նիստում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց մշակույթի ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի մասին հաշվետվություն:
Ըստ նախարարի, այս տարվա 9 ամիսների տվյալներով, նախարարության ենթակայության տակ գտնվող պետական կազմակերպությունների մշակութային ծառայությունների ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11,2 տոկոսով: Այս ցուցանիշում ներառված չէ օպերայի ազգային թատրոնը, որը, ըստ նախարարի, կես տարի է՝ չի աշխատում . «Այլ եկամուտների ծավալն աճել է 15,1 տոկոսով: Նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մշակութային ծառայություններից եւ այլ եկամուտներից գոյացող համախառն եկամուտները այս տարվա 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
11,9 տոկոսով»:
Տիկին Պողոսյանի խոսքերով, այս տարվա պետբյուջե վճարվող եկամտահարկը կկազմի 298 միլիոն 108 հազար դրամ, շահութահարկը՝ 27 միլիոն 547 հազար դրամ, ավելացված արժեքի հարկը՝ 87 միլիոն 720 հազար դրամ եւ սոցիալական ապահովության վճարները 997 միլիոն 383 հազար դրամ:
Կարդացեք նաև
ՊԵԿ նախագահի տեղակալ Վարդան Միրումյանն էլ ասաց, որ նախարարությունը հաշվել է 9 ամսվա կտրվածքով, իսկ իրենք 11 ամսվա կտրվածքով եւ արձանագրել են, որ ոլորտում ոչ թե աճ, այլ նվազում է արձանագրել. «Գլխավոր խնդիրն այն է, որ առաջարկել են, թատերական, համերգային եւ այլ ծառայությունների գծով ներկայացումների հաշվառման կարգավորումն է: Շահութահարկի գծով մոտ 26 տոկոսի կրճատում կա»:
Նախարարն էլ բացատրեց. «Նվազումը մեզ մոտ կոնկրետ հարկերի մասով է, շահութահարկին, ավելացված արժեքի հարկին: Մեր տվյալները հիմնված են բացառապես այն հաշվետվուիթյունների վրա, որոնք ներկայացրել են կազմակերպությունները»:
Հաշվետվության անրամասներն՝ այստեղ
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ