Հատված «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի հետ հարցազրույցից:
– Պրն Իշխանյան, ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի երկու պատգամավորների՝ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի խոսակցությունը գաղտնալսելու և հրապարակելու երևույթը։
– Նման երևույթներն, իհարկե տգեղ են, բայց, ցավոք սրտի, սա քաղաքական մշակույթ է։ Քանի որ քաղաքական պայքարը բավական անողոք է, միջոցների միջև որևէ խտրականություն չի դրվում։ Ինձ համար երկրորդական խնդիր է, թե ձայնագրությունն ով է արել։ Ամենայն հավանականությամբ, արել են Հատուկ ծառայությունները։ Չի բացառվում
Կարդացեք նաև
նաև, որ նույն քաղաքական ուժերում տարբեր մարդիկ լինեն դրածոներ, որոնք չեն խորշում հանձնարարություններով այդպիսի ձայնագրություններ արել։
– ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ վերոհիշյալ մարդիկ այն «պրոդուկտը չեն, որ հետաքրքրեն Հատուկ ծառայություններին»։
– Փաստորեն Գալուստ Սահակյանը չի բացառել, որ ԱԱԾ-ն կարող է գաղտնալսել քաղաքական գործիչներին։ Արդյոք Գալուստ Սահակյանը տեղյա՞կ է, թե որ քաղաքական գործիչներին է գաղտնալսում ԱԱԾ-ն։ Հետաքրքիր է նաև, որ իրենց իշխանության տարիներին 10 տարի արտգործնախարար աշխատած մարդու մասին նման արհամարհական խոսքեր են ասվում։
Ընդդիմության նկատմամբ այդպիսի արհամարհական վերաբերմունք շատ հաճախ է լսվել, և հենց այդ արհամարհական վերաբերմունքն էլ է ցույց տալիս Հայաստանում քաղաքական մշակույթը: Հիշենք տարբեր ժամանակներում հնչած «Մեր դեմ խաղ չկա», «Ուր է այդ տղամարդը» և այլ արտահայտությունները։ Իշխանական բոլոր լիազորություններով և պաշտպանությամբ օժտված գործիչներն իրենց թույլ են, տալիս ամենավիրավորական արտահայտություններն անել՝ համոզված լինելով, որ միևնույն է, ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվելու։
– Ինչո՞ւ են այդ ձայնագրությունը հիմա լույս աշխարհ բերում, երբ հաստատվեց, որ այն ավելի վաղ է արվել։
– Այս անգամվա ընտրությունները կարծես թե էապես տարբերվում են նախորդ ընտրություններից։ Ամեն անգամ նախագահական ընտրությունների հետ հասարակությունը որոշակի հույսեր է կապում, և թվում է, թե նախագահական ընտրություններն անցնում են մրցակցային պայմաններում։ Այլ խնդիր է, թե ինչպիսի արդյունքներ են սարքվում։ Այս անգամ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրաժարվելուց հետո, ընտրությունները հետաքրքրությունը կորցնում են և դառնում են կարծես թե ոչ մրցակցային։ Ասում եմ՝ կարծես թե, որովհետև նոր թեկնածուի «ռասկրուտկայի» համար շատ քիչ ժամանակ է մնացել։ Եթե երկու ամիս առաջ էր ձայնագրված, երբ հնարավոր էր Ծառուկյանի առաջադրվելու հարցը, նշանակում է, իշխանություններն, անհանգստանալով ընտրությունների ժամանակ հնարավոր բարդություններից, ինչ-որ բաներ մշակել էին ընդդիմությանը վարկաբեկելու համար։ Նույնիսկ Ծառուկյանի հրաժարվելուց հետո իշխանական ճամբարում լրիվ հանգիստ չի տիրում։ Ամեն դեպքում, ինչքան ընդդիմությունը վարկաբեկվի և թուլանա, իշխանությունն ավելի հանգիստ կզգա իրեն։
Անահիտ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ
«168 ժամ»