Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ներողություն ինքը պետք ա խնդրի, որ ինձ խանգարել ա»

Դեկտեմբեր 20,2012 11:31

Երեկ ԱԺ-ում, երբ խորհրդարանը քննարկում էր էթիկայի հանձնաժողովի հարցը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհեր, միջանցքում սպառնում էր պոկել «Ա1+»-ի լրագրողի ծնոտը, ով մոտեցել էր իրեն և հարց ուղղել: Պարոն Սեդրակյանը առանց հարցը լսելու սպառնացել էր լրագրողին` «Դավայ, դավայ, յալլա, թռի, կտամ, ծնոտդ կպոկեմ»: Արտահերթ նստաշրջանի ավարտին «Առաջին լրատվական»-ին հաջողվեց մի քանի հարց ուղղել ՀՀԿ-ական պատգամավորին:

– Պարոն Սեդրակյան, լրագրողները մտածում են դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողովին` Ձեր այսօրվա վարքի հետ կապված: Ձեր գնահատականը ո՞րն է:

– Գիտեք, էդ կանոններն առաջին հերթին թող իրանք չխախտեն: Ես մարդու հետ գաղտնի բան եմ խոսում, որը չպետք ա ոչ մեկը լսի, իրանք խոսափողը և ապարատները պահել են վրես, երկու-երեք անգամ զգուշացնելուց հետո արդեն ես զայրացա: Չի կարելի, դուք էթիկայից եք խոսում, բայց էդ կանոնները չեք պահպանում:

– Սակայն ԱԺ-ն գաղտնի խոսակցությունների տեղ չէ, պարոն Սեդրակյան: Սա հրապարակային շփումների ու լրագրողների հետ շփումների վայր է, և Դուք ԱԺ պատգամավոր եք և պիտի պատասխանեք լրագրողի հարցրին:

– Մեր ընկերը եկել ա, ինձ բան ա ասում: Ինչի՞, պարտադիր դուք պետք ա ամեն ինչը լսե՞ք` ես ում հետ ինչ եմ խոսում: Դա ձեր իրավունքների մեջ մտնո՞ւմ ա:

– Խոսքը լսելուն չի վերաբերում, խոսքը վերաբերում է Ձեզ ուղղված հարցին և Ձեր վիրավորանքներին:

– Ես մարդու հետ բան եմ խոսում, մի քանի անգամ զգուշացնում եմ, խոսեմ վերջացնեմ, հետո հարցը կտաք: Կամ կպատասխանեմ, կամ չէ:

–  Պարոն Սեդրակյան, սակայն արդյոք դա կարո՞ղ է արդարացնել Ձեր պահվածքը, երբ Դուք լրագրողին ուղղակի սպառնում եք կոտրել ծնոտը կամ ասում եք` դավայ ստեղից և այլն: Եվ պատրա՞ստ եք, օրինակ, պատասխան տալ Էթիկայի հանձնաժողովում:

–  Էդ կարգի լրագրողին ամեն ինչ հասնում ա ասել և անել:

– Չէ՛, ինքը շատ քաղաքավարի Ձեզ մոտենում է և հարց է ուղղում…:

– Քաղաքավարին ո՞րն ա, հիմա դո՞ւք էլ եք քաղաքավարի` ուզում եք ասեք: Մի հատ հարց ասեցիք, արդեն տասը հատ իրար հետևից տալիս եք: Դա քաղաքավարությո՞ւն ա կոչվում:

– Հարցերի քանակը քաղաքավարության հետ կապ ունի՞:

– Չէ՛, եթե ասում եք` մի հարց ունեմ Ձեզ տալու, դուք պարտավոր եք էդ մի հարցը տաք: Մի հարց ու վերջացավ:

– Այսինքն` Դուք կարող եք ի՞նձ էլ սպառնալ, եթե մի քանի հարց եմ տալիս:

– Ես ձեզ չեմ սպառում: Եթե ես խոսամ ինչ-որ մեկի հետ, դուք գաք, խանգարեք իմ խոսակցությունը, ինչու չէ, որ:

– Ասել է թե` չե՞ք գտնում, որ ներողություն պետք է խնդրեք լրագրողից:

– Ներողություն ինքը պետք ա խնդրի, որ ինձ խանգարել ա: Ես մարդու հետ բան եմ խոսում, ինքը ինձ խանգարել ա, ինքը պետք ա ներողություն խնդրի: Էդ ոնց էր` Օսկանյան-Զուրաբյան խոսակցությունը գաղտնալսելը դատապարտում էիք, ինչի՞ էիք դատապարտում, բա ես էլ էի բան խոսում չէ՞:

– Բայց լրագրողը Ձեզ բացահայտ մոտենում ու հարց է տալիս, հո՞ գաղտնի չէր դա անում:

– Եթե էդ կարգի լրագրող ա, ինքը իրավունք էլ չունի հարց տալու:

– Ինչո՞ւ: Դո՞ւք եք որոշում` իրավունք ունի, թե չունի:

– Իսկ դուք ոնց եք մտածում, եթե ես խոսում եմ ձեզ հետ, գան, մեզ խանգարեն, ոնց կմտածեք: Նորմալ կհամարե՞ք երևույթը:

– Ձեր ասածը նաև ուղղակի սպառնալիք էր և հնարավոր է դատախազությունում…

– Դա սպառնալիք չի: Ասում ես, հո չես անում:

– Այսինքն` կարծում եք, լրագրողը պիտի բավարարվի նրանով, որ Դուք ասել եք, բայց ծնոտը չե՞ք ջարդել:

– Եկեք էդ պրավակացիոն հարցերը վերջացրեք: Արդեն շատ եք ասում:

– Իսկ այսուհետ նման պահվածքը շարունակվելո՞ւ է Ձեր կողմից, պարոն Սեդրակյան:

– Ախր ձեր կողմից առաջին հերթին պետք ա պահպանվի նորմալ պահվածք, որ մենք էլ հարգենք ձեզ:

– Այսինքն` Ձեզ հարց տալն արդեն իսկ կրիմինա՞լ է:

– Չէ՛, կրիմինալ չի: Հարցը նորմալ են տալիս:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31