Տիտո Վիլանովան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այսօր նրան պետք է վիրահատեն: Բժիշկները 43-ամյա մարզչի մոտ քաղցկեղ են հայտնաբերել:
«elEconomista»-ն տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը Վիլանովային փոխարինող է փնտրում: Իսկ մինչ այդ, դեկտեմբերի 22-ին կայանալիք «Վալյադոլիդի» հետ կայանալիք մրցաշրջանի վերջին հանդիպումում կատալոնցի ֆուտբոլիստներին առաջնորդելու է Վիլանովայի օգնական Ժորդի Ռոուրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ