Ավանդույթի համաձայն այս անգամ էլ թերթի աշխատակազմը դասակարգում չի արել (չկա ցուցակը գլխավորող եւ եզրափակող)՝ հավասար գնահատելով 10 ընտրվածների մարզական նվաճումները: Նրանք են. Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ), Գոռ Մալյան (սամբո), Հայկ Մարտիրոսյան (շախմատ), Ռոզա Խաչատրյան (սամբո), Իզաբելա Յայլյան (ծանրամարտ), Վահե Սարգսյան (հ/հ ըմբշամարտ), Կարեն Ասլանյան (հ/հ ըմբշամարտ), Արման Խաչատրիան (ազատ ըմբշամարտ), Ժորժ Եղիկյան (ծանրամարտ), Ջիվան Ղազարյան (սամբո):
Մրցաշրջան 2012-ի ընթացքում Հայաստանի պատանի մարզիկները միջազգային մրցասպարեզներում ընդհանուր առմամբ նվաճել են 40 մեդալ, որոնցից 11-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե եւ 21-ը՝ բրոնզե:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ