Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեկնածու է առաջադրվելու նաեւ Զարուհի Գարեգինի Հարությունյա՞նը

Դեկտեմբեր 20,2012 10:55

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հ. Քոչարյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ արդեն երեք հոգի վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք են ստացել։

Այս տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ Ըստ Հովհաննես Քոչարյանի, տեղեկանք ստացողներն են՝ Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի Սեդրակյանը (էպոսագետ) եւ Զարուհի Գարեգինի Հարությունյանը։ Թե ով է այս կինը, որ որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել, դեռ հայտնի չէ։ Ըստ որոշ տեղեկությունների, նա բժիշկ է։ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողները ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից վերոնշյալ տեղեկանքը կարող են ստանալ մինչեւ 2013-ի հունվարի 4-ը։ Թեկնածուների առաջադրումները սկսվում են դեկտեմբերի 25-ից։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31