Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 26 ՍՕ 131 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի բալոնից արտահոսքը:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` 1979թ. ծնված Ա. Գևորգյանը, 1989 թ. ծնված Ռ. Ավետիսյանը և 1998 թ. ծնված Մ. Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Երևան» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
Բժիշկների կողմից Ա.Գևորգյանի և Ռ.Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Մ. Ավետիսյանինը` ծանր:
ԱԻՆ