Այսօր՝ դեկտեմբերի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կկայանա Բերդի 27-ամյա բնակիչ Վրեժ Մելիքյանի դատավարության երկրորդ նիստը: Վ. Մելիքյանը Վարդավառի օրը՝ 2012թ. հուլիսի 22-ի, լույս 23-ի գիշերը Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում ծեծի է ենթարկել Այգեպար գյուղի բնակիչ, 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին, իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի հարվածներ է հասցրել Խաչատրյանի կրծքավանդակի եւ որովայնի շրջանում: Ստացած վնասվածքներից Խ. Խաչատրյանը մահացել է:
Վ. Մելիքյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն), նրան սպառնում է 8-15 տարի ազատազրկում: Վ. Մելիքյանը նախկինում դատված է:
Նշենք, որ Վրեժ Մելիքյանի հայրը՝ 1941թ. ծնված Ասքանազ Մելիքյանը 2012թ. սեպտեմբերի 2-ին նախիրն ուղեկցել է Նավուր գյուղից վերեւ գտնվող «Դուռնալու»» հանդամաս եւ անհետացել: Ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները նրան երկար որոնեցին, սակայն՝ ապարդյուն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ