Երեկ ավարտվել է կեղծ ռուբլի, դոլար և եվրո թողարկող ամենամեծ խմբավորումը վերացնելու «Լավինա» կոչվող հատուկ գործողությունը: Գրում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը:
Ներքին գործերի նախարարությունից թերթին հայտնել են, որ գործողության առաջին փուլն անցկացվել է այս տարվա հուլիսից դեկտեմբեր ամիսներին Դաղստանում: Խմբավորման հինգ անդամներ են միանգամից ձերբակալվել կեղծ թղթադրամներ իրացնելու պահին:
Հատուկ գործողության երկրորդ փուլը տեղի է ունեցել մոսկովյան թաղամասերից մեկում, որի ժամանակ ձերբակալվել է ազգությամբ հայ 40-ամյա մի տղամարդ և 29-ամյա դաղստանցի:
ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ եվրո, մինչ այս Ռուսաստանում այն երբեք չէր թողարկվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ