Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Huffington Post. «Ինչու ես նվերներ չեմ տալու այս տարի»

Դեկտեմբեր 20,2012 00:20

«Հաֆինգթոն փոստ» պարբերականում հրապարակված մի նյութում հեղինակը պատմում է, որ երբ «Վորլդ վիժըն»-ում կամավոր էր, այցելել էր Եթովպիա, Հայաստան և Պերու, և այդ ժամանակ նա զգաց նվեր տալու ուժը:

«Ես հանդիպեցի մարդկանց, որոնք այծեր, կովեր, սերմեր և այլ նյութական միջոցներ էին նվեր ստացել: Ես ապշած էի, թե ինչպես են այս թվացյալ հասարակ ապրանքները հույսով լցնում ընտանիքների ու համայնքների կյանքը: Ինձ համար պարզ դարձավ, որ այս նվերները մարդկանց կյանքերն են փոխում», – պատմում է հեղինակը ու գրում, որ նման մի ընտանիքի Հայաստանում է հանդիպել, որոնք կով էին նվեր ստացել. «Նրանք բոլորը ժպտում էին, երբ պատմում էին, թե ինչպիսի փոփոխություն մտցրեց այդ կովը նրանց կյանքում: Այն և’ հուսալի սննդի աղբյուր է, և’ եկամուտ ստանալու»:

Նա գրում է, որ Ծննդյան տոներին նա նվերներ չի տալու, այլ հույսեր է տալու:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31