Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նա, որպես քաղաքական գործիչ, պատրա՞ստ է սատարել լրագրողներին՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովում Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպը քննելու համար: Նա պատասխանեց, որ ստորագրահավաքին միանալ չի կարող, քանի որ հանձնաժողովի անդամ է, բայց երբ կլինի դիմումը, իր իրավասության շրջանակներում կքաննարկի. «Ես, որպես հանձնաժողովի անդամ, ձեռնպահ եմ մնում որեւէ որակումից, գնահատումից եւ պատժելիության մասին որեւէ մեկնաբանությունից»:
Հիշեցնենք, որ լրագրողները պատրաստվում են նամակով դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով, որ պարտադրի Մհեր Սեդրակյանին ներողություն խնդրել լրագրողից՝ «դավայ, յալլա, ծնոտդ կպոկեմ» արտահայտության համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ