Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՞ն է նստել Գյումրու տոնածառը պարտքերի տակ թաղված քաղաքապետարանի վրա

Դեկտեմբեր 19,2012 22:10

Քիչ առաջ Գյումրու կենտրոնական` Վարդանանց հրապարակում  նվագախմբի հնչեցրած  երաժշտության ներքո վառեցին քաղաքի գլխավոր  տոնածառի լույսերը: Հրապարակը, որը կից է Գյումրու քաղաքապետարանին,այսօր այնպես էր կերպարանափոխվել, որ մի պահ թվաց թե եվրոպական որևէ մայրաքաղաքում ես գտնվում: Քաղաքապետարանը ջանք չէր խնայել գյումրեցի մանուկներին զվարճացնելու համար, անգամ Ձմեռ  պապի էր վարձել, էլ չենք խոսում այն մասին, որ  Գյումրու նորընտիր  քաղաքապետ  Սամվել Բալասանյանն էր գրկում մանուկներին  ու նրանց հետ լուսանկարվում:

Բայց քանի որ պարոն Բալասանյանը  իր պաշտոնը  ստանձնելու  օրվանից աղմկում է, թե քաղաքապետարանը պարտքերի տակ է, Վարդան Ղուկասյանը բյուջեն ավերակ է դարձրել ու հեռացել, Aravot.am-ը քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ փողերով են զարդարել տոնածառը:  «Կարկասը նոր չէ, նախկինում եղածն է, որը մենք օգտագործում ենք այս պահին և շատ գեղեցիկ է, իսկ տոնածառի ճյուղերը բնապահպանության և գյուղատնտեսության նախարարի թույլտվությամբ սանիտարական էտում ենք կատարել Աշոցքի անտառտնտեսությունից` մեր ուժերով , և անվճար տեղափոխել ենք: Մի փոքր ծախսեր ենք կատարել լուսավորության վրա , և այս բեմը, որ տեսնում եք, դա սարքել ենք, ուրիշ ծախսեր չենք կատարել», -պարզաբանեց  քաղաքապետարանի պաշտոնյան: Իսկ այդ ամենը  ինչքա՞ն է նստել քաղաքապետարանի աղքատիկ բյուջեի վրա. Կնյազ Մանասյանը փոխանցեց, որ հաշվարկ դեռևս կատարված չէ, սակայն իրենց ավագանին թույլատրել է օգտագործել  3 միլիոն  դրամ, բայց իրենք խնայողություններ են  արել` օգտագործելով կեսը,  1 միլիոնից  նույնիսկ մի քիչ պակաս:  Այսինքն ստացվում է, որ «տաշի-տուշի»  կարելի է անել և անել դատարկ գրպանով: Հիշեցնենք, որ ավագանու նիստերից մեկի ժամանակ  նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, խոսելով Վարդան Ղուկասյանի մանկապարտեզներում կազմակերպած հանդեսների մասին,  զարմացած ու զայրացած ասաց. «Ծախսել են ինչ-որ գումարներ, ինչ-որ միջոցառումներ, նայում ես 30 կամ 40 միլիոն , զարմանում ես, ասում ես ,  լավ`  էս ո՞ւմ վրա են էս տաշի տուշին արել , արա՛, չեղած բյուջեի՞, երբ որ  4 ամսի աշխատավարձ չեն տվել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31