Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարմազանովը Սեդրակյանի փոխարեն ներողություն է խնդրում Մհեր Արշակյանից

Դեկտեմբեր 19,2012 21:00

“Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ափսոսանք է հայտնել: “Ափսոսում եմ միջադեպի կապակցությամբ, որպես ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ ներողություն եմ հայտնում Մհեր Արշակյանին եւ լրագրողական հանրությանը: Հուսով  եմ, որ նման երեւույթներ այլեւս չեն կրկնվի”,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին Մհեր Սեդրակյանը հրաժարվելով պատասխանել լրագրողի հարցին՝ վիրավորել է նրան: Լրագրողները բաց նամակով դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Տեղեկացնենք նաեւ, որ պարոն Շարմազանովի ներողություններին միացել է նաեւ մեկ այլ ՀՀԿ-ական` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը Ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը.«Էդուարդ Շարմազանովը ափսոսանք է հայտնել Մհեր Արշակյանի հետ կապված միջադեպի առիթով և ներողություն խնդրել: Ես նույնպես ցավում եմ կատարվածի կապակցությամբ և միացնում եմ իմ ներողությունները»:

Ի դեպ, իր հերթին Մհեր Սեդրակյանը aysor.am-ին ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31