Լրահոս
Օրվա լրահոսը

Օմսկում ՀՀ քաղաքացին տուգանվել է` անօրինական միգրացիա կազմակերպելու համար

Դեկտեմբեր 19,2012 20:30

Հայաստանցին օտարերկրյա քաղաքացիներին ներգաղթի անօրինական փաստաթղթեր տրամադրելու համար տուգանվել է 35 000 ռուբլիով: Նա արդեն վերադարձել է հայրենիք: Հայտնում է «Բե Կա 55» լրատվական գործակալությունը:

Oմսկի երրամասի Նովովարշավսկի շրջանային դատարանը քրեական գործի հիման 50-ամյա Հայաստանի քաղաքացի Գրիգորյանի նկատմամբ վճիռ է կայացրել: Նա մեղավոր է ճանաչվել անօրինական ներգաղթ կազմակերպելու և պաշտոնական անձանց կաշառք տալու համար:

Գրիգորյանը գումարի դիմաց կազմակերպում էր օտարերկրացիների, որոնց միգրացիոն քարտի ժամկետը լրացել էր, Ռուսաստանի տարածքում անօրինական կեցությունը:

Մասնավորապես, 2010թ. հունվարին Գրիգորյանը դիմել է սահմանային ծառայության աշխատակցին` որոշակի գումարի դիմաց Ուզբեսկտանի քաղաքացու անձնագրում կնիք դնելու համար: Փաստացի օտարերկրացիները Ռուսաստանի սահմանը չէին անցել, գտնվում էին Օմսկ երկրամասում, որտեղ ապօրինի աշխատում էին, հայտնել են դատախազության մամուլի ծառայությունից:

Գրիգորյանը այժմ գտնվում է Հայաստանում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31