Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնկրետ մի դեպք արդեն կա»

Դեկտեմբեր 19,2012 19:48

«Սպառնալիքը քրեորեն հետապնդելի արարք է»,-անդրադառնալով այսօր ԱԺ-ում հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Այսօր կեսօրին «Ա1+»-ի լրագրողն ԱԺ-ում փորձել է հարց տալ պատգամավոր Մհեր Սեդրակյանին։

Դեռ լրագրողի հարցը չլսած` ՀՀԿ խմբակցության պատգամավորը նետել է. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Պարոն Սաքունցը այսօր չկարողացավ չհիշել Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում։ Նա ասել էր, որ թեկուզ մեկ հոգի հիասթափվի կամ նվաստացվի, դա մեծ պրոբլեմ է։

«Կոնկրետ մի դեպք կա, կոնկրետ մեկ հոգի նվաստացված է ԱԺ պատգամավորի կողմից»,- հայտարարեց նա։

Նրա խոսքերով՝ լրագրողը համապատասխան հաղորդում պետք է ներկայացնի ՀՔԾ։

Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը անթույլատրելի է համարում լրագրողի հանդեպ պատգամավորի նման վերաբերմունքը։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել