Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ «Սուրբ Խաչ» երգը ձայնագրելը Անահիտ Սարգսյանը երգել է Կեչառիս եկեղեցական համալիրում

Դեկտեմբեր 19,2012 18:00

Մոսկվայի տանն այսօր տեղի ունեցավ «Արեւիկ» համույթի սան Անահիտ Սարգսյանի «Սուրբ Խաչ» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում Անահիտ Սարգսյանը նշեց, որ տեսահոլովակի ռեժիսորն է Հրանտ Մովսիսյանը, երաժշտության հեղինակը` Գրիգոր Առաքելյանը, իսկ խոսքերի հեղինակը` Սերգեյ Հարությունյանը: «Երգը հատուկ գրվել է Ապարանի ճանապարհին Սուրբ Խաչի բացման կապակցությամբ եւ կատարվել է միայն այդ օրը: Երգը դասական ոճի է, կատարման ընթացքում ինձ նվագակցում է Կամերային երգչախումբը: Տեսահոլովակում ինձ մի լույս է անդադար ուղղորդում, որին հետեւելով` վերջում, ես գալիս, կանգնում եմ Ապարանի խաչի առջեւ եւ այն կարծես իմ խաչն է դառնում: Առհասարակ, խաչի թեման դժվար է, քանի որ խաչ ասվածը մարդիկ յուրովի են պատկերացնում»:

Անահիտ Սարգսյանի խոսքով. «Մինչ ձայնագրվելն աշխատել եմ շարականների մասնագետի հետ, քանի որ նախկինում չեմ երգել շարականներ: Սակայն աշխատեցի եւ երգեցի Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցական համալիրում, որպեսզի, այսպես ասած, պատկերացնեմ այդ մթնոլորտը: Առհասարակ, եկեղեցին իմ կյանքում մեծ տեղ ունի, իսկ խաչը` մեծ խորհուրդ: Եթե անգամ չեմ կրում խաչ, կարծես ձեռքիս մեջ ունենում եմ: Այն ինձ ուժ է տալիս, ուղղորդում եւ օգնում հաջողություններին հասնելու ճանապարհին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31