Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մրցանակներ՝ ԵՊԲՀ ՈՒԽ 20-ամյակի առթիվ

Դեկտեմբեր 19,2012 17:54


 

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը (ՈւԽ) կազմակերպել էին բուհի ուսանողական խորհրդարանի 20-ամյակին նվիրված հանդիսավոր ցերեկույթ։

ԵՊԲՀ ՈՒԽ նախագահ Կարեն Ակոպյանը տեղեկացրեց, որ ՈՒԽ 20-ամյակին նվիրված ծրագրեր իրականացվել են ամբողջ տարվա ընթացքում, և այս ցերեկույթով ամփոփվում է միջոցառումների շարքը։ Կ. Ակոպյանը նշեց, որ այսօրվա միջոցառումը բուհի ուսանողները սկսել են Եռաբլուր կատարած այցով, որով հարգանքի տուրք են մատուցել այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել անկախության կերտման ճանապարհին։

Հանդիսավոր ցերեկույթի ընթացքում ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի հոբելյանական «Ոսկե շքանշանով» պարգևատրվեցին բուհի ՈՒԽ բոլոր ղեկավարները՝ Արտակ Գրիգորյանը, Սամվել Ափինյանը, Արմեն Աշոտյանը, Արմեն Հակոբյանը, Կարեն Ավագյանը, Ավագ Ավագյանը, Կարեն Ակոպյանը։ Պարգևատրվեցին նաև վերջին 20 տարիների ընթացքում բուհը ղեկավարած ռեկտորները:

ԵՊԲՀ նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը կարևորեց ՈՒԽ դերն ու նշանակությունը բուհի և ուսանողական կյանքում։ Նա նկատեց, որ ԵՊԲՀ ՈՒԽ-ն ուսանողական առաջին ինքնակառավարման մարմինն էր անկախ Հայաստանում։ ՙՈւրախ եմ, որ այն, ինչ ստեղծվել է 20 տարի առաջ, այսօր էլ պատվով ապրում ու գործում է՚,- նշեց Վ. Հակոբյանը։

ՀՀ առողջապահության նախարար, բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանը ողջույնի իր խոսքում ընդգծեց, որ բժշկական համալսարանի բոլոր տարիների խորհրդարաններն իրենց դրական նշանակությունն են ունեցել ուսանողական այս կարևոր ինստիտուցիոնալ մարմնի կայացման գործում։

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ բուհի ՈՒԽ-ն ստեղծվել է պատերազմի տարիներին, երբ իրենց շատ ուսանողներ առաջին բուժօգնությունն էին իրականացնում ռազմաճակատում։ ՙԽաղաղ՝ երկրի զարգացման տարիներին նույնպես շատ մեծ է ԵՊԲՀ ՈՒԽ դերը մարդկանց առողջության պահպանման, առողջ կենսակերպ քարոզելու և առաջին բուժօգնության գիտելիքները տարածելու գործում՚,- ասաց Մ. Նարիմանյանը։

Ուսանողական կառույցի առաջին նախագահ Արտակ Գրիգորյանն իր շնորհավորական խոսքում նկատեց, որ 20 տարի առաջ, երբ նոր-նոր ստեղծվում էր ուսանողական խորհրդարանը, չէին կասկածում, որ կառույցը կայանալու և հզորանալու է՝ իր ուրույն տեղը գրավելով ուսանողների բազմաթիվ սերունդների կյանքում։

ԵՊԲՀ ՈՒԽ նախկին ղեկավար, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ուսանողական խորհրդարանը ստեղծվել է հանուն բուհի ուսանողների շահերի պաշտպանության՝ երբեք չմոռանալով, որ իր կարևորագույն առաքելություններից մեկը կրթօջախի կողքին լինելն է։ ՙԲժշկական համալսարանի կյանքով է ապրել ուսանողական խորհրդարանն իր հիմնադրման առաջին օրից, խորհրդարանն ապրել է նաև երկրի կյանքով։ Խորհրդարանը մարդիկ են, ում հետ է շաղկապված մեր կյանքի շատ կարևոր հատված, կյանք, որի լուսավոր էջերի մի ստվար հատված գալիս է ուսանողական խորհրդարանում ապրած տարիներից, երկար ու ձիգ օրերից, երբ ամեն մի միջոցառում դառնում էր կյանքի նպատակ, ամեն մի շնորհակալական խոսք կամ ժպիտ, որ պարգևում էր ուսանողը, ոգևորում էր մեզ ավելի ու ավելի շատ՚,- նշեց Ա. Աշոտյանը։

Ցերեկույթի ընթացքում ցուցադրվեց նաև ՈՒԽ-ի անցած 20 տարիները ներկայացնող ֆիլմ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31