Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահին խորհուրդ է տալիս ամենաթողության դեմ պայքարը սկսել իր ընտանիքից ու կուսակիցներից

Դեկտեմբեր 19,2012 17:33

«Սա նո՛ր Հայաստան է և վերջ:
Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ:
Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ… »,- նախագահի ելույթից 4 օր անց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնում է պոկել «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը՝ «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի տպավորությամբ. «Հայաստանի մասին խոսելիս նախագահը խոսում էր Նորվեգիայի, Կանադայի մասին, որտեղ չկան օրինազանցությունները, այսօրվա մեր օլիգարխները, պատգամավորները , որտեղ չկա ամենաթողության այն միջավայրը, որը ստեղծել է հենց ինքը՝ հանրապետության նախագահը»:

Ըստ պարոն Հարությունյանի, հանրապետական պատգամավորի այսօրվա պահվածքը հակասում է ՀՀ նախագահի պնդումներին. «Այդ դեպքը նրա ելույթի հետ մեր իրականության հակասության մասին է խոսում: Նախագահը հասարակության միջից ընտրել է, պեղել է հենց այդ մակարդակի մարդկանց ու նրանցով է ներկայանում աշխարհին: Հանրապետական կուսակցությունում ամենաթողության դրսեւորումներ են, բայց չեմ ցանկանում նրանց կուսակցական զգեստ հագցնել, նրանք կուսակցությունից, հանրապետականից էլ են դուրս: Նրանք այդպիսին են, երեւույթ են, պարզապես այսօր հանրապետական կուսակցության դրոշի տակ են հանդես գալիս: Ամենաթողության դեմ պայքարը նախագահը պետք է սկսի իր շրջապատից: Տեսնում ենք ե՛ւ նրա ընտանիքի անդամներին, ե՛ւ նրա կուսակիցներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31