Առաջին տոնածառը դրվեց Ռիգայում: Ռուսաստանում առաջին տոնածառը հայտնվեց 1700 թվականի նախաշեմին: Պյոտր Մեծի հրամանով` գլխավոր հրապարակներում գիշերները կրակ էին վառում ձյութի տակառներում, կազմակերպում էին հրավառություն, տներից ձյութի և եղևնու ճյուղերի հոտ էր գալիս: Եվրոպական շատ երկրներ իրենց հրապարակներում տեղադրում են տոնածառեր՝զբոսաշրջիկներին գրավելու համար: Ամեն տարի Լոնդոնը Օսլոյից ստանում է քսանմետրանոց եղևնի, որը զարդարում է Տրաֆալգարյան հրապարակը: Ռիո դե Ժանեյրոյի տոնածառը գրանցվել է Գինեսի գրքում: Այն ունի 85 մետր բարձրություն, կշռում է 500 տոննա, իսկ եղևնին գեղեցկացնում են 100 կիլոմետր ձգվող զարդարանքները: «Դեկտեմբերի կեսերին տոնածառն ինձ համար Նոր տարվա մուտքն է մեր օջախ: Եղեւնուն նայելիս հիշում եմ մանկությունս, երբ մայրս ինձ տանում էր բազմազան միջոցառումների, որոնք հենց այդպես էլ կոչվում էին ՝տոնածառ»,-ասում է Տաթևիկը:Մարդկանց մեծ մասը չի պատկերացնում Ամանորն առանց տոնածառի: Եթե նախկինում եղևնին զարդարում էին ընկուզեղենով, քաղցրավենիքով, մրգերով և գունավոր թղթից պատրաստված զարդարանքներով, ապա այսօր տոնածառերը զարդարված են հիմնականում խանութներից գնված զարդարանքներով ու ապակե խաղալիքներով: «Ամեն տարի տոնածառը զարդարում ենք դեկտեմբերի 20-25 ընկած ժամանակահատվածում: Առանց դրա չեմ պատկերացնում Նոր տարին: Անկախ տարիքից ՝դու մնում ես նույն փոքրիկ երեխան: Շատ եմ սիրում զարդարելու գործընթացը, բայց տխրում եմ, երբ գալիս է այն հավաքելու պահը»,-նշում է Ժաննան: Տոնածառերի գինը տատանվում 40000 -150000 –ի միջեւ: Փոքրիկ արհեստական եղեվնին արժե 7000 դրամ: Որքան մեծանում է եղեւնու չափը, այնքան այն թանկանում է: «Անկեղծ ասած, ես տոնածառի համար չեմ խնայի գումարս: Ավելի լավ է մեկ անգամ լավը գնել, քան ամեն անգամ գումար ծախսել, իսկ վերջում հասկանալ, որ նույն բանն է ստացվում»,-ասում է Անուշը:
Նախորդ տարիների հետ համեմատ ՝ Ամանորին ընդառաջ խանութներում աշխուժություն կա : «Երկար տարիներ եմ աշխատել խանութում և տարեցտարի համոզվում եմ, որ սխալ է այն կարծիքը, թե մարդիկ տրամադրություն չունեն նշելու, առավել ևս զարդարանքների, տոնածառի մասին մտածելու:Մեր խանութում տոնածառները, անկախ գնից, շատ շուտ են սպառվում : Նույնը կարող եմ ասել խաղալիքների, ամանորյա զարդարանքների, փայլերի մասին»,-ասում է խանութի աշխատող Նարինեն:
Եղեւնիների գները բարձրանում են հատկապես Ամանորի նախօրեին: Տիկին Լուսինեն երեխաներին հաճոյանալու համար դեկտեմբերի 30-ին ստիպված գնեց փոքրիկ եղեվնի, որն արդեն արժեր 30 000 դրամ:
«Երեխաներն այնքան պնդեցին, որ չկարողացա մերժել: Բացի այդ շատ եմ սիրում, երբ տանս մեջ ձմռան առաջին օրվանից իսկ ամանօրյա տրամադրություն է»,-խոստովանում է 35-ամյա Քրիստինեն:
Նազենի Բաղդասարյան