Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ. Հայաստանն ակնկալում է, որ դաշնակիցները հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին

Դեկտեմբեր 19,2012 17:10

PanArmenian Photo

ՀԱՊԿ անդամ երկրներն ավելի շատ ջանք պետք է ներդնեն անդամ երկրների արմատական շահերին առնչվող հարցրերում միասնական մոտեցումներ ու փոխադարձ օգնության մեխանիզմներ մշակելու հարցում: Panorama.am-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է արտահայտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՀԱՊԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ընթացքում:
Հանրապետության ղեկավարը ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության արդյունավետության խնդիրը շոշափել է ղարաբաղյան հիմնախնդրի կոնտեքստում:

«Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության համակարգման հարցերին: Ցանակացած դասի հայ դիվանագետ, առանց մայրաքաղաքի հետ համաձայնեցնելու, նախապես գիտի, որ չպետք է աջակցի որևէ նախաձեռնություն, որը շոշափում է ՀԱՊԿ գծով մեր դաշնակցի շահերը»,- նշել է Սերժ Սարգսյանն ու փաստել, որ չնայած ՀԱՊԿ գծով դաշնակիցներին՝ Ադրբեջանի միակողմանի ձևակերպումներն անցկացնելու փորձերին խոչընդոտելու վերաբերյալ Հայաստանի հորդորներին, դրանք մնում են անպատասխան:

«Ցավոք, շատ են օրինակները Իսլամական կոնֆերանսի կազմակերպության գծով և շատ հաճախ՝ թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդում: Սա հատկապես հրատապ է հիմա, երբ Ղրղզստանը նախագահելու է թե մեր կազմակերպությունում և թե թյուրքախոս երկրների միությունում»,- նշել է նախագահ Սարգսյանն ու կոնկրետ օրինակ բերել.

«Հոկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը փորձում էր խոչընդոտել Հայաստանի մասնակցությանը` ՄԱԿ տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու կոմիտեում: Սա նեղ մասնագիտացված կոմիտե է՝ բաց` ՄԱԿ անդամ բոլոր երկրների համար: Իսկ մեր երեք դաշնակիցները Հայաստանին չսատարեցին անգամ այս հարցում»:

Նախագահ Սերժ Սարգսյանը գործընկերներին հիշեցրել է, որ Կազմակերպության արդյունավետ և ամբողջական գործունեության համար պետք է հավատարիմ մնալ Մինսկում ընդունված հայտարարությանը, որտեղ ամրագրված հիմնարար սկզբունքների համաձայն «ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցությունը կազմակերպության մեջ չմտնող երկրների հետ կապերի համեմատ ունի գերակա բնույթ»

«Ըստ որում, ես ցանկանում եմ ընդգծել, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանը միշտ դիմել է գործընկերներին միայն մեկ խնդրանքով՝ պահպանել չեզոք դիրքորոշում, աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, իսկ ընդունվող փաստաթղթերում ու հայտարարություններում կիրառել ԵԱՀԿ համատեղ հայտարարություններում առկա ձևակերպումները»,- նշել է ՀՀ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31