Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը չի բացառում ընտրությունները բոյկոտելը. « Այս վիճակում պետք է իսկապես մտածել՝ ո՞րն է ամենաարդյունավետ միջոցը»

Դեկտեմբեր 19,2012 17:02

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հարցին՝ ՀԱԿ-ում քննարկվո՞ւմ է ընդհանրապես նախագահական ընտրությունները բոյկոտելու տարբերակը՝ պատասխանեց. «Մենք միշտ էլ ասել ենք, որ Հայաստանում ստեղծված է մի ահավոր ընտրակեղծարար մեքենա, որը ապահվում է 500-700 հազար ձայների կեղծիք՝ բազմակի քվեարկության եւ ընտրակաշառքի միջոցով: Այս վիճակում պետք է իսկապես մտածել՝ ո՞րն է ամենաարդյունավետ միջոցները՝ այս ռեժիմի դեմ պայքարում: Հարցը բուռն քննարկումների էտապում է գտնվում ՀԱԿ-ում: Շատ բան բնականաբար, կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական որոշումից՝ իր հնարավոր առաջադրման մասին եւ ես բազմիցս ասել եմ, որ Տեր-Պետրոսյանը լրջորեն կշռում է բոլոր գործոնները՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, ռեսուրսային, որոնց հիման վրա էլ ինքը իր վերջնական որոշումը կընդունի: Իսկ մինչեւ այդ որոշումը ես կարծում եմ, որ հիմա ավելորդ ժամանակ կծախսենք՝ տարբեր տեսակի շահարկումների վրա»:

Նա ասաց, որ դա անպայման կապված չէ համագումարի հետ, հնարավոր է Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին խոսի եւ ակնարկ անի, բայց մեխանիկական կապ իր որոշման եւ համագումարի հետ չկա, թեւեւ դա չի բացառվում, որ լինի հենց այդ ժամանակ:

Ինչ վերաբերում է բուն բոյկոտի տարբերակին՝ նա նշեց, որ բնականաբար, բոլոր տարբերակները պետք է քննարկվեն՝ ստեղծված իրավիճակից ելնելով. «Մյուս կողմից մեզ համար հասկանալի է, որ ամայացումը, համարյա Թուրքմենստանի քաղաքական դաշտի նման ամայացումը, որ ստեղծել է Սերժ Սարգսյանը եւ ռեժիմը՝ այդ ամայացման դեմ այնուամենայնիվ, պայքարել պետք է: Հիմա կա մի ամբողջ շարժում, կա մի ամբողջ ժողովուրդ, որն այնուամենայնիվ, ունի այդ 5 տարվա դիմադրության փորձը եւ բնականաբար, այդ փորձը պետք է շարունակել: Հիմա դա ավելի արդյունավետ կլինի նախագահական ընտրություններին մասնակցելով, թե քաղաքական այլ մեթոդներ ընտրելով՝ մենք, բնակաաբար, քննարկում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31