70 կողմ եւ 6 դեմով ընդունվեց էթիկայի հանձնաժողովի հարցը: Վահան Հովհաննիսյանն արձանագրեց, որ եթե նույն պահին, երբ հայտարարվեց, որոշման քվեարկության մասին, այն դրվեր քվեարկության, այդ պատկերը չր ստացվի: Նա դիտողություն արեց, որ 3 պատգամավորների վարման կարգով թույլ տվեցին խոսել, իրեն՝ ոչ ու պետք էր դրա փոխարեն լիներ քվեարկությունը՝ ոչ մեկին էլ թույլ չտալով: ՀՀԿ-ականները ԱԺ միջանցքում կատակում էին, որ «ընդդիմության ցավը տանենք, էնպես արեցին, վարման կարգով էնքան խոսացին, որ Հանրապետական պատգամավորները հասցրեցին գալ, մասնակցել քվեարկությանը»:
Հիշեցնենք, որ մինչ այդ ներկա էին ընդամենը 63 պատգամավոր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ