Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը Պեկինում մրցելույթն ավարտեց հաղթանակով

Դեկտեմբեր 19,2012 16:50

Չինաստանի մայրաքաղաքում ավարտվեցին «Համաշխարհային մտավոր խաղերը», որտեղ շախմատային մրցապայքարի մասնակիցները եզրափակիչ օրը որոշեցին «կույր» շախմատի հաղթողին:

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, որն առաջին օրվանից հետո 3,5 միավորով ընթանում էր մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, այսօր պահպանեց առաջատարի դիրքերը եւ ութ հնարավորից վաստակելով 5,5 միավոր` հաղթող ճանաչվեց:

Կանանց պայքարում մեր Էլինա Դանիելյանը աշխարհի 46 ուժեղագույն շախմատիստուհիների հետ մրցակցությունում 3,5 միավորով պայքարը եզրափակեց 11-րդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31