2012թ. օգոստոսի 24-ին գրավոր դիմել էինք Տավուշի մարզպետարան, խնդրելով հայտնել, թե ովքեր եւ ինչ արժանիքների համար են արժանացել «Պատվավոր տավուշցի» կոչման: Մեր գրավոր հարցմանը պատասխանել էր փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը: Նա հայտնել էր. «Առաջիկայում մարզպետարանի կայքում կտեղադրվի «Պատվավոր տավուշցի» կոչմանն արժանացած անձանց մասին տեղեկատվություն: Շուրջ 4 ամիս է անցել, սակայն այդ տեղեկատվությունը մարզպետարանի կայքում չի տեղադրվել: Գուցե պատճառն ա՞յն է, որ 2008թ, վերջին մարզպետ Արմեն Ղուլարյանը Այրում քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցման եւ Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու համար «Պատվավոր տավուշցի» կոչում է շնորհել եւ մեդալ հանձնել Գագիկ Ծառուկյանին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ