Ինչպես նշված է որոշ կինոպորտալներում`«Ամառ, սեր, համադասարանցիներ» ֆիլմը համարվում է լավագույն երիտասարդական ֆիլմերից մեկը: Պրեմիերայից ընդամենը մի քանի շաբաթ անց դարձել է պահանջված:
Սցենարիտները երկուսն են`Լիզա Աեուելոս, Կամիր Այհնուս:
Կոմեդիկ, դրամատիկ ու մելոդրամային այս ֆիլմը Լոլաի, կամ ինչպես ընկերներն են անվանում` Լոլի մասին է: Նա ապրում է Չիկագոյում, եւ ինչպես բոլորը` ինքը նույնպես փախչում է դասերից, շփվում ընկերուհիների հետ, կազմակերպում խնջույքներ եւ երազում իսկական սիրո մասին: Փարիզ մեկնումը Լոլայի եւ համադասարանցիների համար ամեն ինչից հանգստանալու եւ կտրվելու շանս է: Անհավանական գնումները, առաջին ժամադրությունը եւ խենթ գիշերը Լոլայի համար հարցականի տակ են, որովեհետեւ նրա մայրը այդքան էլ ուրախ չէ աղջկա քննությունների արդյունքով:
Դերակատարներն են` Դեմի Մուռը, Դուգլաս Բուտը, Ժան-Լյուկ Բիլոդոն, Էշլի Գրինը, Մառլո Թոմասը, Մայլի Սայռուսը եւ այլոք…
«Ֆիլմը հետաքրքիր է դերասանական բարձր խաղով, գեղեցիկ սցենաներով եւ երաժշտությամբ, դրան գումարած`հումոր: Եթե ուենք ցանկություն դիտելու թեթեւ, ռոմանտիկ եւ բարի ֆիլմ, ապա «LOL»-ն այն է, ինչ Ձեզ պետք է»,- մեկնաբանել է մի աղջիկ:
Մի ուրիշն էլ, դիտելով «Ամառ, սեր, համադասարնցիներ» ֆիլմը, հիշել է իր դեռահաս ժամանակները եւ ցանկացել է վերադառնալ այնտեղ:
Տեսանյութ`
Արամ Արարատյան