Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր փոփոխություններ մուտքի արտոնագրի դիմումների ներկայացման ընթացակարգում

Դեկտեմբեր 19,2012 16:41

Ս.թ. դեկտեմբերի 17-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կգործի մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ: Նոր ընթացակարգը թույլ կտա առավել արագացնել ԱՄՆ  ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը:

Նոր ընթացակարգի շրջանակում արտոնագրի համար դիմում  ներկայացնողներին կառաջարկվեն հետևյալ ծառայությունները.

  • Դիմումի հետ կապված վճարը հնարավոր կլինի վճարել հետևյալ տարբերակներից մեկով. (1) հեռախոսով՝ զանգելով +374 (0) 60 270 113 (եթե զանգահարում եք ՀՀ տարածքից) +374 60 270 113 (եթե զանգահարում եք ոչ ՀՀ տարածքից)  տեղական հեռախոսահամարին, +1 703 439 2353 ամերիկյան հեռախոսահամարին կամ  usvisaarmenia Skype հասցեին  (2) առցանց՝ այցելելով www.usvisa-info.com կայքը կամ (3) անձամբ՝ վճարումը կատարելով ԱրդՇինԻնվեստԲանկի  մասնաճյուղերից որևէ մեկում: Վճարումը կարող է կատարվել կանխիկ գումարով կամ բանկային քարտի միջոցով:  Ս.թ. դեկտեմբերի 17-ից  մուտքի արտոնագրի դիմումի հետ կապված գումարը վճարելուն վերաբերող մանրամասները զետեղված են  www.usvisa-info.com կայքում:
  • Մուտքի արտոնագրի համար հարցազրույցի պայմանավորվածություն հնարավոր կլինի անվճար ձեռք բերել կամ հեռախոսով՝ զանգելով +374 (0) 60 270 113 (եթե զանգահարում եք ՀՀ տարածքից) +374 60 270 113 (եթե զանգահարում եք ոչ ՀՀ տարածքից)  տեղական հեռախոսահամարին, +1 703 439 2353 ամերիկյան հեռախոսահամարին կամ  usvisaarmenia Skype հասցեին կամ էլ առցանց՝ այցելելով www.usvisa-info.com կայքը:

Հիշյալ փոփոխությունների հետ կապված Ձեր ուշադրությանն ենք հրավիրում հետևյալին.

  • Եթե մուտքի արտոնագրի դիմումատուն վճարումն կատարել է մինչև դեկտեմբերի 14-ը ՀայԷկոնոմԲանկում, սակայն դեկտեմբերի 17-ի դրությամբ հարցազրույցի օր դեռ չի նշանակել, ապա խնդրում ենք հարցազրույց նշանակելու համար էլ. փոստով գրություն ուղարկել ԱՄՆ դեսպանատանը [email protected]  հասցեով:
  • Գումարը վճարելիս բանկի գանձապահին է ներկայացվում դիմումատուի անձնագիրը (կամ անձը հաստատող այլ պաշտոնական փաստաթուղթ): Վճարված գումարը գրանցվում է դիմումատուի անձնագրի համարով: Նույն կանոնը վերաբերում է նաև առցանց վճարումներին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Անկարայի ԱՄՆ դեսպանության ու Դուբայի ԱՄՆ հյուպատոսարանի հետ մեկտեղ քննության են առնելու նաև Իրանի քաղաքացիների դիմումները: 

Առավել մանրամասների համար տես Քայլառքայլ ուղեցույցները պատրաստված մուտքի արտոնագրի համար դիմող ՀՀ քաղաքացիների և Իրանի քաղաքացիների համար:

ԱՄՆ դեսպանության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31