ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մինչ էթիկայի հանձնաժողովի հարցի քվեարկությունը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ հանձնաժողովի մասնակցության հարցը կքննարկեն: Նա նաեւ հայտարարեց, որ այսօր ԱԺ նիստի սկզբում Գալուստ Սահակյանը ինքնախոստովանություն է արել՝ ասելով, որ իրենք կեղծել են ընտրությունները, որ ընդդիմությունը մտնի խորհրդարան: Նա Հովիկ Աբրահամյանին հարցրեց՝ դուք կիսո՞ւմ եք դա:
Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Հռետորը մի քանի տարի պիտի մնա ստեղ, որ կարողանա հասկանալ՝ Գալուստ Սահակյանն ինչ է ասում: Էնքան ասեցին, որ ես էլ հավատացի, որ ընտրախախտումներ են արել, որ մտնեն խորհրդարան»: Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ ինքը այն ձեւով չի հասկացել, ինչ Լեւոն Զուրաբյանը:
Իսկ Էթիկայի հանձնաժողովի հարցի քվեարկությունը կրկին ընդմիջվեց կես ժամով: Հովիկ Աբրահամյանը ընդդիմության ուշադրությունը հրավիրեց, որ չնայած դահլիճում կա 67 պատգամավոր, բայց ընդմիջման ժամ է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ