ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը քիչ առաջ խիստ բորբոքված էր: ՀՀԿ-ի հայտարարած 20 րոպե ընդմիջման ժամանակն ավարտվել էր, բայց դեռ չէին գալիս նիստերի դահլիճ ու նիստը չէին շարունակում, որպեսզի իրենց խմբակցության պատգամավորներին հասցնեին կանչել:
Շնչակտուր ժամանեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողների հարցին, թե զանգեցին կանչեցի՞ն, լավ էլ շուտ եկաք՝ նա հերքեց. «Ես ստեղ էի, ազիզ ջան»:
Վահան Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում ցույց տալով ժամացույցը՝ բորբոքվեց. «Ինչ էլ քվեարկվի՝ պետք է 66 լինի, չէ՞: Չունեն ուրեմն 66 հոգի, սա արդեն ակնհայտ խախտում է, նիստը դեռ չեն շարունակում»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ քվեարկելու են էթիկայի հանձնաժողովի հարցը եւ հայտարարվել էր 20 րոպե ընդմիջում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ