Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդյոք ՀՀ գերատեսչությունների՝ պաշտոնական հյուրասիրությունների վրա արված ծախսերը արդարացվա՞ծ են

Դեկտեմբեր 19,2012 16:05

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումներով դիմել էր նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովին եւ բոլոր նախարարություններին՝ փորձելով պարզել, թե պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա որքան գումար է ծախսվում: Արդյունքում պարզվել է, որ մեր երկիրը պաշտոնական հյուրասիրությունների վրա նախորդ տարի բյուջեից ծախսել է 232 մլն դրամից ավելի գումար: Օրինակ՝ նախագահի աշխատակազմում մոտ 33.5 միլիոն են ծախսել, իսկ պետբյուջեով հատկացված է եղել մոտ 226 միլիոն դրամ: Արդարադատության նախարարությունը նախարարի պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա ծախսել է 1.050.000 դրամ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ 231.000 դրամ, կրթության եւ գիտության նախարարությունը՝ 925.000, սփյուռքի նախարարությունը՝ 315.700 դրամ:

Aravot.am-ը ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանից հետաքրքրվեց՝ բյուջեի սղության պայմաններում արդյոք ՀՀ-ին նպատակահարմա՞ր է այսպիսի ծախսեր  անելը պաշտոնական հյուրասիրությունների վրա:  Տիկին Թադևոսյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է դա նպատակահարմար համարվել մի երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով  աղքատությունը 35 տոկոս է, իսկ իրականում 60 տոկոս:  Այն դեպքում, երբ առաջարկ է արվում նվազագույն աշխատավարձը կրկնակի բարձրացնել, այնինչ՝ պատճառաբանվում է բյուջեի սղությունը, բայց ոչ միայն Ձեր նշած հարցում, այլև շատուշատ հոդվածներում, որոնք խորհրդարանում բարձրացրեց ԲՀԿ-ն, ծախսեր են կատարվում: Սա համարժեք է Խրախճանք համաճարակի ժամանակ ասույթին: Ամեն ինչ արվում է  ի շահ գործող իշխանությունների, ի շահ այն անձանց, ովքեր որոշել են լավ ապրել, լավ ապրել աղքատ, չքավոր ժողովրդի հաշվին: Սրա ամենանուրբ գնահատականը ցինիզմն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31