Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանը ընդունեց դեբատի հրավերը եւ անսպասելի շրջադարձ եղավ՝ էթիկայի հանձնաժողովի քվեարկության ժամանակ

Դեկտեմբեր 19,2012 15:54

Այսօր ԱԺ նիստում ընդունվեցին մի շարք օրինագծեր: Կառավարության կողմից ներկայացված հարկային եւ պարտադիր ապահովության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցն ընդունվեց 64  կողմ, 7  դեմ, 21 ձեռնպահ քվեարկությամբ: Դրամարկղային գործառույթների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը նույնպես ամբողջությամբ ընդունվեց՝ 64 կողմ, 5 դեմ, 25 ձեռնպահով: Ընդունվեց նաեւ Լիցենզավորման օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծերը: Հաստատվեց նաեւ 2013-2015-ի պետական վիճակագրական ծառայության եռամյա ծրագիրը:

Ինչ վերաբերում է հայտնի հարցի՝ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման քվեարկությանը, մինչ քվեարկությունը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդունում է Դավիթ Հարությունյանի բանավեճի հրավերը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ օրինագիծը փոփոխության է ենթարկվել, այդ իսկ պատճառով կմասնակցեն իրենք հանձնաժողովի նիստերին: Ըստ պարոն Ռուստամյանի, հանվել է այն հատվածը, որից ենթադրվում էր, որ անգործունակ է դառնալու այդ հանձնաժողովը: Բայց, այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ իրենք օրինագծին ձեռնպահ են քվեարկելու:

Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք էլ կշարունակեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե , իհարկե, Դավիթ Հարությունյանի գալուց հետո նոր բաներ չփոխվի, որովհետեւ «մեծերի գործերն անկանխատեսելի են»:

Վահան Հովհաննիսյանն էլ զգուշացրեց, որ հետեւում են քվեարկությանը եւ հանկարծ այնպես չստացվի, որ օրենքն անցկացնեք, ներկա էին 63 պատգամավոր: «Պարոն Հովհաննիսյան, դուք դավեր եք նյութում»,- արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ վերջնական տարբերակում ընդունվել է «3+3+1» ձեւաչափը, գումարած ԲՀԿ-ն: Հանվել է վետոյի իրավունքը, որը ընդդիմության ներկայացուցիչների համար թիրախային էր՝ քննադատության համար:

Նաիրա Զոհրաբյանը փոխեց որոշումը՝ ասելով, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:

Քվեարկությունը չկայացավ առայժմ, ՀՀԿ խմբակցության ղեկավարի խնդրանքով հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31