Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ծրագիրը չի լսել, չի էլ կարդացել

Դեկտեմբեր 19,2012 15:08

«Առաջին անգամ չի խոսել եւ առաջին անգամ չի ամրագրել: Մինչեւ հիմա, ցավոք, մենք չենք տեսել մենաշնորհների դեմ լուրջ, արդյունավետ պայքար: Չենք տեսել»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում անցած շաբաթ օրը ՀՀԿ համագումարում նախագահ Սարգսյանի հնչեցրած նախընտրական ծրագրի այն դրույթը, որտեղ խոսվում է մենաշնորհների վերացման մասին, ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Ծրագրի մասին ամբողջական գնահատակամեր զրուցակիցը չտվեց, քանի որ  նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը ոչ լսել է, ոչ էլ կարդացել:

Պարոն Հովհաննիսյանին խնդրեցինք զուգահեռներ անցկացնել նախագահի ծրագրում ամրագրված մենաշնորհների վերացման մասին կետի եւ ՀՀԿ-ական մեծամասնության գործունեության միջեւ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը դեմ քվեարկեցին ՀԱԿ-ի ներկայացրած համամենաշնորհային օրինագծին: «Էդպես էլ կարելի էր սպասել: Ցավոք, մեծամասնության ֆրակցիաները պառլամենտում վաղուց ինքնուրույն պառլամենտական ուժ չեն: Դրանք կառավարության կցորդն են»,- ասացՎահան Հովհաննիսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31