Հայտարարվել է, որ մինչև այս տարվա ավարտը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ադրբեջան: Այս իրադարձությունը առաջ է քաշում Վրաստանի տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Սա բավական հետաքրքիր է, քանի որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախաձեռնել էր այսօրինակ քայլեր: Գրում է «Մեսենջեր օնլայն» պարբերականը:
Սահակաշվիլիի գլխավոր միտքն էր (հատկապես 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո) իրականացնել միացյալ Կովկասի գաղափարը:
Օրինակ, մի քանի տարի առաջ Սահակաշվիլին Իլհամ Ալիևին առաջարկել էր ստեղծել համադաշնության պես մի բան: Սակայն պաշտոնական Բաքուն համապատասխան ոչ մի պատասխան չտվեց առաջարկին: Վրաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր համադաշնություն ստեղծելը Հայաստանը վերագրում է որպես Հայաստանի դեմ ուղղված քայլ:
Իվանիշվիլիի գալիք այցը որպես վարչապետ առաջին պաշտոնական այցելությունն է տարածաշրջան: Նա կհանդիպի Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեին և նախագահ Ալիևին:
Կարդացեք նաև
Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներն են, բայց դա չի նշանակում, որ նրանք չունեն խնդիրներ: Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Վրաստան ներմուծվող գազը Ադրբեջանի «ՍՕԿԱՐ» պետական ընկերության ձեռքերում է:
Մեկ այլ խնդիր է սահմանային հարցը՝ Դավիթ Գարեջի կոչվող տարածքը: Նրա հարաբերությունները Ադրբեջանի հետ միշտ պետք է հավասարակշռված լինի Վրաստանի և Հայաստանի հարաբերություններով, որովհետև վերջինս կենսական նշանակություն ունի:
Այսպիսով, Վրաստանի վարչապետի այցը Բաքու շատ հետաքրքիր է թվում, որը կարող է այս հարցերից մի քանիսի պատասխանը տալ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ