ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
Նախարար Հրայր Թովմասյանը՝ բարձր գնահատելով տիկին Ս. Զեհեի կատարած ներդրումը հատկապես դատաիրավական ոլորտին առնչվող հարցերի շուրջ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը զարգացնելու գործում, շնորհակալություն հայտնեց հյուրին արդյունավետ աշխատանքի և աջակցության համար:
ՀՀ արդարադատության նախարարը միևնույն ժամանակ շեշտեց, որ Հայաստանում այլևս գերիշխող է այն մտածողությունը, որ երկրում առկա խնդիրների լուծումը և իրականացվող բարեփոխումներն առաջին հերթին Հայաստանին և հայ ժողովրդին են պետք, ուստի շահագրգռված լինելով այդ հարցերի կարգավորմամբ մենք էլ պետք է դրանք լուծենք: «Երկրում առկա խնդիրները մեզանից լավ ոչ ոք չգիտե, շնորհակալ ենք իհարկե եվրոպացի գործընկերներին աջակցության համար, սակայն այդ խնդիրները մեր փոխարեն մեկ ուրիշը չի լուծելու»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Տիկին Սիլվիա Զեհեն էլ շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար նշեց նաև, որ Հայաստանում իրականացրած առաքելության տարիներին բավականին բան է սովորել հայ մասնագետներից ուստի և ափսոսանքով է հեռանում երկրից:
Կարդացեք նաև
Կողմերը հույս հայտնեցին, որ ապագայում ևս կշարունակվեն ձևավորված համագործակցության լավ ավանդույթները:
Հանդիպման ավարտին նախարար Հրայր Թովմասյանը և տիկին Սիլվիա Զեհեն միմյանց շնորհավորեցին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ:
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրություն