Aravot.am-ը Մայր աթոռի ՔԿՀ բաժնի հոգեւոր պատասխանատու տեր Ռուբեն աբեղա Զարգարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է շփվում կալանավայրերի ստորացված «դասի» հետ, որոնց հետ կոնտակտը ամոթալի է համարվում կալանավայրի մյուս բնակիչների համար: Արդյոք դրանից չե՞ն նեղվում կալանավայրի արտոնյալները: «Հոգեւորականը այցելում է նաեւ նրանց,
ես շփվում եմ նմանների հետ, եթե կարիքը կա, բայց դա բացահայտ չի արվում: Ուղղակի չեմ կարող չշփվել: Եվ հետո չեմ «կիսում» իրենց չափանիշները ստորացվածների նկատմամբ: Միայն միասեռականների նկատմամբ վերապահում ունեմ: Քրիստոսի օրինակը կա՝ նա շփվում էր բորոտների հետ, ինչը հրեական ընկալմամբ պղծվել էր նշանակում: Ես այս սկզբունքով եմ աշխատում»,-պատասխանեց հոգեւորականը:
Նա նաեւ ասաց. «Դեռ չի եղել դեպք, որ «լավ» հորջորջվող տղաները այդ թեմայով ընդդիմանան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ