Մինչ ՀՀ նախագահը անպատժելիության մթնոլորտը հորդորում է դասել սերունդների հիշողության շարքում՝ բացառելով նման երեւույթներն այլեւս՝ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը պարզ իրավիճակում այնպես է ափերից դուրս գալիս, որ սպառնում է լրագրողի ծնոտը պոկել:
«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանն այսօր փորձել է մի հարց ուղղել պատգամավորին, ինչին ի պատասխան՝ վերջինս, անգամ առանց հարցը լսելու, ԱԺ միջանցքում նետել է «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Նա նաեւ ասել է, թե «արդեն կապներդ կտրվել ա, սանձերդ թողեցիք, ընգաք արդեն…»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի