Կալինինգրադում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Հայաստանցի 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը եզրափակչում համառ պայքարում մեկ հարվածի առավելությամբ հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչ Հագ Մաերսին՝ հռչակվեց այդ տարիքային խմբի Եվրոպայի անդրանիկ չեմպիոն: Մեր երկրորդ բռնցքամարտիկը՝ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, վճռորոշ մենամարտում զիջեց ռուսաստանցի Վլադիմիր Նիկիտինին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Նարեկ Աբգարյանը, մինչ այդ 52 կգ քաշային կարգում ճանաչվել էր բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ