Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Այլ ճանապարհ չունենք, քան եվրոպական արժեհամակարգի հաստատումը»

Դեկտեմբեր 19,2012 13:13

ՖՈՏՈԼՈՒՐ

«Համաձայնություն» կենտրոնի այսօր հրավիրած «Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկմանը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ հայ ժողովուրդը ամենաազատասեր ժողովուրդներից մեկն է: «Արտաքին խոչընդոտները դիմակայելու համար մեր ժողովուրդն իր անելիքը ունի. օլիհգարխիան, կոռուպցիան, լեգիտիմություն, կրիմինալն է: Պուտինյան Հայաստանում ուրիշ հենարան չունի, Հայաստանում չի կարող է հենարան ունենալ 19-րդ դարը: Ինքը Եվրոպական միությունը նույնիսկ ինքնաբավ չէ իր անվտանգության հարցում: Քանի Հայաստանը գտնվում է պուտինյան Ռուսաստանի վերահսկողության ներքո` անհնար է եվրոպական զարգացումը»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադառնալով հայաստանյան ներկայիս քաղաքական գործընթացներին նկատեց, որ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի տասնամյակից ավելի միահեծան քաղաքականությունը ամենամեծ մարտահրավերն է Հայաստանի համար:

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը չհամաձայնեց Ռ.Մեհրաբյանի այն տեսակետի հետ, թե արտաքին գործոնն է խոչընդոտ հանդիսանում Հայաստանի զարգացման հարցում. «Միշտ թշնամի մատնանշելով` օրինակ պուտինյան Ռուսաստանը, արդարացնում ենք երկրի ներսում բացասական գործընթացները: Այն, ինչ տեղի է ունենում մեր ընտրությունների նախօրյակին, ցույց է տալիս, որ մեզ որպես գործընկեր լուրջ չեն համարում: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի դրական քայլեր են տեղի ունենում նույնիսկ պուտինյան Ռուսաստանում` կոռուպցիայի եւ քաղաքականություն-բիզնես տարանջատման հարցում: Մեր քաղաքական ուժերի, իշխանությունների անընդունակությունն է, բարեփոխումների գնալու ցանկության բացակայությունն է, որ խոչընդոտում Հայաստանի զարգացմանը», նկատեց նա:

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը բավարար չհամարեց եվրաինտեգրացիայի կայացման հարցում ինտեգրացիայի գիտակցումը, նկատելով, որ մեր օլիգարխներն էլ Brioni հագուստ են կրում, Maybach մեքենա են վարում եւ Եվրոպայում տներ են գնում, այսինքն` նրանց գիտակցմամբ էլ եվրոպական ինտեգրացիան էլ դա է, բայց արդյոք դա նպաստո՞ւմ է Հայաստանի ներսում զարգացմանը…: «Եվրոպական երկրներն են մեղավոր, որ Սերժ Սարգսյանը ինտեգրում է Հայաստանը բոլոր կառույցներին` ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, Թուրքիային..», նշեց Արամ Կարապետյանը: Ի դեպ, նա պատահական չհամարեց, որ Մատաղիսի գործում երեկ տեղի ունեցած զարգացումը` այն քաղաքական ճիշտ պահին ընդունած որոշում անվանելով:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այսօր Հայաստանի դերը կարեւորվում է, շահագրգռվածությունը Հայաստանի նկատմամբ ակնհայտ է: Ինչ վերաբերում է Եվրոպայի կողմից «երկակի ստանդներտների» կիրառմանը, ապա այն օրինաչափ համարեց: այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգության համակարգի մեջ է: Արդյոք այն անվտանգության համակարգում, որ մենք կանք`օբյե՞կտն ենք, թե՞ սուբյեկտ… Չեմ կարծում, թե մեր լիարժեք սուբյեկտ եք: Ինչ վերաբերվում է եվրոպական կողմնորոշմանը, ապա եվրոպական ուղղությունը արժեհամակարգ է: Այդ արժեհամակարգը Հայաստանում հաստատելուց հետո կմտածենք` արժե՞ անդամակցենք ԵՄ-ին… Ես չգիտեմ: Բայց մենք այլ ճանապարհ չունենք, քան եվրոպական արժեհամակարգի հաստատումը: Բայց դա բացառապես մեր գործն է», նշեց նա:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը օրերս ՌԴ նախագահ Վ.Պուտինի` Եվրասիական միության ծրագիրը եւ Մաքսային միության գաղափարը ԽՍՀՄ վերականգնելու հստակ միտում էր անվանել, եւ դրա առիթով ՌԴ իշխանությունների սուր արձագանքել էին: Դ.Շահնազարյանը այս առումով նկատեց, որ դա անհասկանալի էր, քանի որ հենց ռուսաստանցի պաշտոնյաներն էին ամրագրել իրենց հայտարարություններում ՌԴ իշխանությունների մտադրությունները: «Եվրաուղղության եւ եվրասիական ուղղության` քաղաքական բիսեքսուալիզմը չի կարող աշխատել», նկատեց Դ. Շահնազարյանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31