Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել և պլանավորվել են առաջիկա խնդիրները:
Երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նաև ռազմավարական և օպերատիվ պլանավորման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:
Կարդացեք նաև
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ