1988թ. ավերիչ երկրաշարժն ավելի մեծ վնաս է հացրել եկեղեցուն, քան 1926թ-ին: Այն ամբողջությամբ հավասարվեց հողին: Ռաֆիկ Եղոյանն իր պարտքն է համարել վերականգնել Սուրբ Ամենափրկիչը: 1989թ-ին սկսած իր գործը ճարտարապետը դեռ չի ավարտել:
«Եկեղեցին սկսեցինք կառուցել միայն ժողովրդի հանգանակությունների շնորհիվ։ Դուք գիտե՞ք ինչքան փող է պետք, իսկ ժողովուրդը ուտելու հաց չունի։ Ոչ պետության, ոչ էլ կաթողիկոսի կողմից ոչ մի օգնություն չեղավ»,- ասում է ճարտարապետը։
Անհրաժեշտ գումարի դեպքում, Ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը խոստանում է եկեղեցին ավարտուն տեսքի բերել 3 տարվա ընթացքում։ «Դենգի պերյոդ, կըսե գյումրեցին, փող է հարկավոր դրա համար։ Իմ հաշվարկով 1մլն 200 հազար դոլար է պետք ավարտելու համար»:
Իսկ այս պահին շինարարությունը մինչեւ գարուն դադարեցվել է, իսկ շինարարներն իրենց վերջին ամսվա աշխատավարձը մեծ դժվարությամբ Է հայթայթվել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ