«Համաձայնություն» կենտրոնի այսօր հրավիրած սեմինար-քննարկման՝ «Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայի զեկուցող՝ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը կարեւորեց այս հարցում աշխարհագրական գործոնը. «Հայաստանը մշտապես որոնել է իր ուղին` դեպի Ասիա, թե Եվրոպա: Հայաստանը գտնվում է Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում», նշեց նա:
Նարինե Մկրտչյանը խոսելով Հայաստանի տնտեսական ցուցանիշների մասին, նկատեց, որ Ռուսաստանի հետ կապերը ավելի խորն են, քան եվրոպական երկրների հետ: Ինչ վերաբերվում է քաղաքական գործոնին, Ն.Մկրտչյանը նշեց, որ հիմնական ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում նահանջ են ապրում, եվրոպական կառույցների կողմից Հայաստանի քաղաքական գործընթացների նկատմամբ երկակի ստանդանտներ են կիրառվում, այդ իսկ պատճառով նա ընդգծեց, որ նրան եվրոպական քաղաքական շահերից ելնելով չպետք է մոտենան մեր պետության քաղաքական գործընթացներին:
Ն.Մկրտչյանը ուշադրություն հրավիրեց օրերս ՀՀԿ համագումարում ԵԺԿ-ի նախագահի ուղերձի վրա, որում ըստ էության Սերժ Սարգսյանն համարվեց եվրոպական զարգացման ջատագով: «Ես ուզում եմ, որ Հայաստանը ինքնուրույն գնա դեպի Եվրոպա, եվրոպական նավերը բարձրանան հայկական հինավուր լեռները», հայտարարեց նա:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև