29-ամյա հարձակվող Ջոֆրի Լուպուլը, որ վերջերս էր պայմանագիր ստորագրել Եկատերինբուրգի «Ավտոմոբիլիստի» հետ, հայտարարել է, թե երկրի առաջնությունում հայտարարված ընդմիջումից հետո չի վերադառնալու: Պատճառը ռուսական իրականությունն է:
Մի անգամ, երբ նա թիմակիցների հետ շրջելիս է եղել Եկատերինբուրգի փողոցներում, բաց դիտահոր տեսնելով, անհանգստացել է, թե ինչ որ մեկը կարող է ընկնել դրա մեջ: «Ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի», – անտարբեր պատասխանել են ընկերները: Իսկ երբ հարցրել է, թե այդ դեպքում մեղավորներին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն, պատասխանը ցնցել է. «Ռուսաստանում այդ մասին խոսք անգամ լինել չի կարող»,- թիմակիցները «լուսավորել» են կանադացուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ