Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Եվրոինտեգրացիայի միակ խոչընդոտը օլիգարխիան է»

Դեկտեմբեր 19,2012 11:50

«Համաձայնություն» կենտրոնի այսօր հրավիրած սեմինար-քննարկման՝ «Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայի զեկուցող՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նշեց, որ եվրոստանդարտը այն դրախտն է, որին ձգտում են հասնել հետխորհրդային պետությունները, բայց ոչ մի կերպ չի հաջողվում:

Անուշ Սեդրակյանը նկատեց, որ եվրոինտեգրացիայի սկզբունքները բոլորին հայտնի են, ուստի կարեւորեց թիվ մեկ քաղաքականությունը` տնտեսությունը որպես կարեւոր բաղադրիրչ: «Մենք տնտեսություն ենք, որն ուտումն է ինքն իրեն, իրականում ալտերնատիվ հպատակ շուկաներ ստեղծելով: Ընդհանուր թափանցիկ շուկա է, որ միավորված է սոցիալական արդարության շուրջ, եւ հենց այստեղ էլ Հայաստանը խնդիր ունի, եվրոինտեգրացիայի միակ խոչընդոտը օլիգարխիան է»:

Խոսելով քաղաքական բաղադրիչի` քաղաքականության մասին Անուշ Սեդրակյանը կարեւորեց սոցիալական արդարության շուկան: «Մեր օրերում հարցեր ենք հնչեցնում, թե այս կամ այն բանը արժեր անել: Քաղաքականության մեջ թափանցիկությունը լուծում է բոլոր հնարավոր խնդիրները: Վերահսկողական մոդելը անշուշտ ծանր է, քանի որ մենք սովոր չենք վերահսկողությանը, մենք սովոր ենք վերեւից հրահանգներին, մենք ձեւացնում ենք, թե պետք է մեզ եվրաինտեգրիացիան, քանի որ դրանից գումարներ ենք ակնկալում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31