Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս եղավ, որ եվրոպական խաղերի մայրաքաղաքի միակ թեկնածուն Բաքուն էր։ Ո՞ւր էր Հայաստանը

Դեկտեմբեր 19,2012 11:39

Դեկտեմբերի 12-ին Հռոմում կայացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 41-րդ վեհաժողովը։ Դրա ընթացքում տեղի է ունեցել առաջին ամառային եվրոպական խաղերի մայրաքաղաքի ընտրության քվեարկությունը, եւ քանի որ միակ հավակնորդը եղել է Ադրբեջանը, Հայաստանի պատվիրակությունը նախապես հայտարարություն է արել ու չի մասնակցել քվեարկությանը։ Նշենք, որ Բաքուն եղել է եվրոպական խաղերի մայրաքաղաք դառնալու միակ հայտատուն եւ փակ, գաղտնի քվեարկությամբ (38 կողմ, 8 դեմ, 2 ձեռնպահ) ընտրվել եվրոպական խաղերի անցկացման մայրաքաղաք: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ։

– Պարոն Ռոստոմյան, այդ ինչպե՞ս եղավ, որ եվրոպական խաղերի մայրաքաղաքի միակ թեկնածուն Բաքուն էր։ Ո՞ւր էիք Դուք։

 

– Դա այնտեղ՝ Հռոմում ներկաների խնդիրը չէր, որ Բաքուն էր միակ թեկնածուն, այլ պարզապես Բաքուն էր միակ հայտը ներկայացրել։ Դե մենք էլ հանդես եկանք եւ հայտարարեցինք, որ այդ ընտրություններին չենք մասնակցի, եւ այդքանով սահմանափակվեց այդ գործընթացը։

– Իսկ մյուս պետություններն ինչո՞վ էին պատճառաբանում իրենց՝ հայտ չներկայացնելու դիրքորոշումը։

– Դա արդեն հարցի էության հետ կապ չունեցող բան է։ Պետք է ասեմ, որ եվրոպական խաղերը դեռ չկայացած ինչ-որ միջոցառում է, ոչ մեկ չի հասկանում, դա ուղղակի եվրոպական օլիմպիական կոմիտեից, այսպես ասած, PR ակցիա է, դեռ մեծ խնդիրներ ունի, եւ դեռ հարց է՝ այդ խաղերը

կկայանան, թե ոչ։ Այդ խաղերի անցկացման առումով շատ մասնագիտական խնդիրներ կան, իսկ առջեւում էլ դեռ երկու տարի կա։ Իսկ մյուս երկրների չմասնակցության առումով չեմ կարող ոչինչ ասել։ Մի շարք երկրներ, օրինակ՝ Իտալիան, Գերմանիան, դեռ չեն հասկացել եւ չէին կարողանում հասկանալ այս խաղերի անցկացումը։

– Այսինքն՝ այս ամենը շոո՞ւ է։

– Չեմ ցանկանում այդպես որակել, բայց կան դեռ շատ հարցեր, թե այդ օլիմպիական խաղերը ինչ կերպ են ընթանալու։

– Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը մասնակցելու հայտ չի ներկայացրել։

– Դա կթողնեմ առանց մեկնաբանության։

– Ինչո՞ւ, ի՞նչն է խանգարում։

– Եկե՛ք թողնենք, այսքանով սահմանափակվենք։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31