Հենրիխ Մխիթարյանի ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունից իր սպասելիքների մասին, ասել է. «Այն, որ «Բարսելոնը» խուսափում է «Շախտյորի» հետ հանդիպելուց, պայմանավորված է մեր թիմային լավ խաղով, կազմակերպվածությամբ, խաղային եւ գնդակին տիրապետելու որակներով: Ցանկացած թիմի դժվար է լինելու մեզ հետ»: Սակայն ռումինացի մասնագետն ինքն էլ չեր ցանկանա գարնանային փուլում հանդիպել կատալոնցիներին, որովհետեւ «Բարսելոնն» ամենաբարդ մրցակիցն է, աշխարհի լավագույն ակումբը, իսկ Մեսսին ֆենոմենալ հարձակվող»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ